Ամերիկացի զինվորականները Ադենի ծոցում խոցել են Եմենի հութի ապստամբների՝ Անսար Ալլահի հականավային հրթիռը և իրանական երեք անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ): Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ հունվարի 31-ին Իրանի կողմից աջակցվող հութիները հականավային բալիստիկ հրթիռ են արձակել Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքներից դեպի Ադենի ծոց:
«Հրթիռը հաջողությամբ խոցվել է USS Carney կործանիչի կողմից։ 40 րոպե անց USS Carney-ը խոցել է իրանական երեք անօդաչու թռչող սարք»,- ասվում է հրամանատարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցի (նախկին Twitter) իր էջում։





























