Կանայք ցանկանում են քվեարկել դեմոկրատական թեկնածուի օգտին, եւ այս ֆոնին ավելանում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմնակիցների միջեւ գենդերային խզումը։ Այս մասին վկայում են Քվինիպիակի համալսարանի անցկացրած հարցման արդյունքները, տեղեկացրել է Politico-ն։

«Գենդերային ժողովրդագրությունը ներկայացնում է մի պատմություն, որին արժե հետեւել։ Շնորհիվ կին ընտրողների աջակցության՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Թրամփի հետ անձնական ոչ ոքին վերածվում է Բայդենի համեստ առավելության»,- պարբերականը մեջբերել է Քվինիպիակի համալսարանի վերլուծաբան Թիմ Մալոյի խոսքերը։

Մասնավորապես, կին հարցվողների ընդամենը 36 տոկոսն է հայտնել Թրամփին աջակցելու մասին, այն դեպքում, երբ 58 տոկոսը ցանկություն է հայտնել քվեարկել Բայդենի օգտին։ Տղամարդկանց 53 տոկոսն, իր հերթին, աջակցում է Թրամփին, 42 տոկոսը մտադիր է ձայնը տալ Բայդենին։