Հորդանանի հյուսիս-արեւելքում ամերիկյան ռազմակայանի դեմ գրոհի թիկունքում, որի հետեւանքով զոհվել է երեք զինվորական, կանգնած են մի շարք իսլամիստական խմբավորումներ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քիրբին։

«Մենք կարծում ենք, որ հարձակումը Հորդանանում ծրագրված էր, ապահովված ռեսուրսներով եւ աջակցված հովանավոր կազմակերպության կողմից, որի անունն է «Իսլամական դիմադրություն Իրաքում»,- ասել է նա։

Քիրբիի խոսքով՝ այդ կազմակերպության կազմի մեջ շատ խմբեր են մտնում, այդ թվում եւ Իրանի կողմից աջակցվող «Քաթաիբ Հեզբոլլահը»։

Նախագահի վարչակազմի ներկայացուցիչը նշել է, որ տվյալները տրամադրել է ԱՄՆ հետախուզական հանրույթը։