Հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռների արտադրության ծրագիր Թուրքիայի վերադարձի համար կան մի շարք խոչընդոտներ՝ ռուսական С-400 ԶՀՀ-ներից բացի։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրին, տեղեկացրել է Yeni Şafak կառավարամետ թերթը։
Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ գոյություն ունեն տարաձայնություններ մի շարք հարցերի շուրջ՝ իրավիճակը Արեւելյան Միջերկրածովում, Հունաստանին ամերիկյան օգնությունը նրան սպառազինելու հարցերում, իրավիճակը Մերձավոր Արեւելքում, ԱՄՆ աջակցությունն Իսրայելին, ինչպես նաեւ Սիրիայում քրդական կազմակերպությունների գործունեությունը, որոնք, ինչպես հայտարարում է Անկարան, ստանում են ԱՄՆ աջակցությունը։
Hürriyet թերթը այս առիթով նշել է, որ ընթացիկ փուլում Թուրքիայի համար իրատեսական չի թվում նահանջել С-400-ի հարցում՝ հանուն F-35 ծրագիր վերադարձի։ Ավելին, Թուրքիայի համար խնդիր է դարձել այն, որ ԱՄՆ պետդեպարտամենտը ավելի վաղ թույլ էր տվել Աթենքին 8,6 մլրդ դոլարի ամերիկյան F-35 կործանիչների եւ դրա ուղեկցող սարքավորումների հնարավոր վաճառքը։
Եթե Հունաստանը ստանա այդ ինքնաթիռները, ապա նրա ավիապարկը թուրքականից մեկ սերունդ ավելի բարձր կդառնա։ 4+ սերնդի հունական F-16-ների արդիականացումը ընթանում է 2022-ից, նշել է թերթը, իսկ համապատասխան ծրագիրը Թուրքիայում դեռ չի սկսվել։




























