Եվրամիության ղեկավարների գագաթաժողովի օրը ֆերմերները ցույց են սկսել Բրյուսելում՝ ավելի մեծ օգնության հասնելու նպատակով՝ հարկերի բարձրացման, ծախսերի ավելացման եւ էժան ագրոարտադրանքի ներմուծման ֆոնին։ Այս մասին տեղեկացրել է Reuters-ը։

Ոստիկանության գնահատականներով՝ Բրյուսելի գլխավոր մայրուղիները փակվել են մոտ հազար տրակտորներով։ Ֆերմերները ձվեր են նետել Եվրախորհրդարանի շենքի վրա, խարույկներ վառել եւ ճայթռուկներ արձակել։

Չնայած ֆերմերների հետ կապված ճգնաժամը ներառված չէ ԵՄ գագաթաժողովի օրակարգում, այն նույնպես կքննարկվի։ Գագաթաժողով գալով՝ Բելգիայի (որը նախագահում է Եվրամիությունում) վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն հայտնել է, որ ֆերմերների բողոքները պետք է քննարկել։