Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը փոփոխության է ենթարկում իր կառուցվածքը: Այդ փոփոխություններով լուծարվելու են Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչությունները։ Այս ամենը պարզ է դառնում կառավարության հաղորդագրությունից։
Հաղորդագրության մեջ նշված է, որ Ռուսաստանի հետ կապված հարցերով կզբաղվի Ասիայի և Օվկիանիայի դեպարտամենտը։ Արտաքին գործերի նախարարությունն ընդհանուր առմամբ կունենա երեք բաժին՝ Եվրոատլանտյան բաժին, Ասիայի և Օվկիանիայի բաժին, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի բաժին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Բարեփոխումների շնորհիվ արտաքին գործերի նախարարությունը կսկսի արտացոլել ներկայիս աշխարհաքաղաքական իրականությունը և արտաքին քաղաքական իրադարձությունները։ Միևնույն ժամանակ, մենք կատարելագործում ենք աշխատանքային մեթոդները և ամրապնդում համագործակցության մշակույթը»,- ասել է ԱԳՆ պետքարտուղար Ջուկկա Սալովաարան, ով նաև բարեփոխումների պատասխանատուն է:




























