ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը այսօր Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։
«Քննարկել ենք Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, կարևորել ենք կոռուպցիայի դեմ պայքարի անշեղ իրագործումը:
Մտքեր ենք փոխանակել Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:
Մեծապես կարևորել եմ Ֆրանսիայի ամուր աջակցությունը Հայաստանին բոլոր ոլորտներում»,- գրել է Կոնջորյանը Facebook-ի իր էջում:





























