Փետրվարի 1-ին Լատվիայի Սեյմը վերջնական ընթերցմամբ ընդունել է «Սպորտի մասին» օրենքում փոփոխությունները, որոնք նախատեսում են, որ երկրի հավաքականներին կարգելվի խաղալ Ռուսաստանի կամ Բելառուսի ազգային հավաքականների դեմ, եթե նրանք մասնակցում են մրցումներին իրենց դրոշի ներքո կամ չեզոք կարգավիճակում։ Այս մասին հայտնում է Delfi պորտալը։
Օրենքը նաև նախատեսում է, որ Լատվիային արգելվում է թիմային մարզաձևերի (մեծահասակների, երիտասարդների և պատանիների) հավաքականների մրցումներ կազմակերպել, որոնցում Ռուսաստանի կամ Բելառուսի հավաքականները մասնակցում են իրենց դրոշի ներքո կամ չեզոք կարգավիճակով: Օրենքում կատարված փոփոխություններն ուղղված են «ընդգծելու Լատվիայի համերաշխությունը Ուկրաինայի հետ և հիմնովին արգելափակելու «սպորտի միջոցով ռազմական հանցագործություններն օրինականացդնելու» Ռուսաստանի ցանկացած փորձ։


























