Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը դարձել է արեւմտյան ևս մեկ լրատվամիջոց, որը պատմում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հնարավոր պաշտոնանկության հետ կապված իրավիճակի մասին, հայտնում է BBC-ն։

Նախկինում բազմաթիվ լրագրողներ, այդ թվում՝ Financial Times և Washington Post թերթերը, հայտնել էին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է նրան պաշտոնանկ անել:

Ինչպես մյուս աղբյուրները, CNN-ը հայտնում է, որ երկուշաբթի օրը Զելենսկին հանդիպում է ունեցել Զալուժնիի հետ, որի ժամանակ նա ասել է, որ պաշտոնանկության որոշումն արդեն ընդունված է, սակայն համապատասխան հրամանագիրը այդպես էլ չի ստորագրել։

Սակայն CNN-ի զրուցակիցներից մեկը հեռուստաընկերությանը հայտնել է, որ ակնկալում է, որ նման հրամանագիրը կհրապարակվի մինչև այս շաբաթվա վերջ։

Որպես Ուկրաինայի Զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարի հավանական թեկնածուներ, CNN-ը նշել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովին և ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկիին: CNN-ի թղթակիցնեըը Բուդանովին հարցրել են հնարավոր նշանակման մասին, սակայն նա ասել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում դժվար թե խոսեր ամերիկյան հեռուստաընկերության հետ:

«Մենք պատերազմական վիճակում ենք, և բոլոր կողմերն օգտագործում են բոլոր հասանելի մեթոդները՝ ներառյալ տեղեկատվական պատերազմը», - ասել է Բուդանովը։

Սիրսկիի ներկայացուցիչները չեն արձագանքել CNN-ի մեկնաբանության խնդրանքին: