ԱՄՆ Պաշտպանության նախարարության ռազմական անվտանգության համագործակցության գործակալությունը (DSCA) հայտնել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը թույլատրել է 3,99 միլիարդ դոլար արժողությամբ անօդաչու թռչող սարքերի և հարակից սարքավորումների վաճառքը Հնդկաստանին, հաղորդում է Hindustan Times-ը:

Գործակալությունը նաև նշել է, որ վաճառքը կաջակցի ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակներին՝ նպաստելով ԱՄՆ-ի և Հնդկաստանի ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանը և մեծ ռազմական գործընկերոջ անվտանգությանը, որը շարունակում է մնալ քաղաքական կայունության, խաղաղության, անվտանգության, ինչպես նաև Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Հարավային Ասիայում տնտեսական զարգացման համար:

Նշվում է, որ այս գործարքը կբարձրացնի «ներկայիս և ապագա սպառնալիքներին» դիմակայելու Հնդկաստանի կարողությունը։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հավելել է, որ Նյու Դելին ցույց է տվել իր հավատարմությունը  զինված ուժերի արդիականացմանը, և անօդաչու թռչող սարքերի վաճառքը չի փոխի տարածաշրջանում հիմնական ռազմական հավասարակշռությունը։