Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը եվրոպացի դաշնակիցներին ասել է, որ ուկրաինական բանակն այժմ կարող է երեք անգամ ավելի քիչ հրետանի արձակել, քան ռուսական բանակը։

Ինչպես չորեքշաբթի օրը հաղորդել է Bloomberg-ը, այս մասին Ումերովը գրել է այս շաբաթ՝ Եվրոպայի պաշտպանության նախարարներին ուղղված նամակում։ Նամակում ասվում է, որ ուկրաինական բանակն այժմ կարող է մոտ 2000 արկ ծախսել մեկուկես հազար կիլոմետր երկարությամբ առաջնագծի ողջ երկայնքով, հաղորդում է BBC-ն։ Ումերովը դաշնակիցներին կոչ է արել արագ գործել՝ Ուկրաինային զինամթերք տրամադրելու հարցում և թույլ տալ, որ նա գոնե հասնի հակառակորդին։

Եվրամիությունն անցյալ տարի իր առջեւ նպատակ էր դրել մինչեւ գարուն մեկ միլիոն արկ մատակարարել Ուկրաինային, սակայն այժմ խոստովանում է, որ մինչև մարտ չի հասնի այդ նպատակի անգամ կեսին։ ԵՄ պաշտպանության նախարարներն այս շաբաթ հայտարարել են, որ մինչև այս տարվա վերջ համատեղ կարտադրվի մեկ միլիոն արկ, իսկ հաջորդ տարի նախատեսվում է կրկնապատկել դրանցարտադրությունը:

Ումերովի նամակում ասվում է, որ Ուկրաինային ամսական անհրաժեշտ է առնվազն 200 հազար 155 մմ արկ, այսինքն՝ տարեկան 2,4 միլիոն։