Ղրիմում Ուկրաինայի հետախուզության հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է ռուսական «Իվանովեց» հրթիռային նավը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությունը, փոխանցում է Unian-ը։

Կորպուսին մի շարք ուղիղ հարվածների արդյունքում ռուսական նավը վնասվել է և խորտակվել։

Նավի արժեքը մոտավորապես 60-70 միլիոն դոլար է։ Ռուսների որոնողափրկարարական աշխատանքները, ըստ նախնական տեղեկությունների, հաջող չեն անցել։