Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ընդունել է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովային։ Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում։

Ռիտերը շնորհակալություն է հայտնել Մարկետա Պեկարովա Ադամովային և Չեխիայի արտաքին գործերի նախարարությանը՝ առաքելությանը աջակցելու համար։