Ֆլորիդայի նահանգն իր Ազգային գվարդիայի մեկ գումարտակ կուղարկի Տեխաս՝ օգնելու պայքարել անօրինական միգրանտների հոսքի դեմ։ Այս մասին հայտարարել է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը։

«Կարծում եմ, որ պետությունն իրավունք ունի ամրացնելու իր սահմանները։ Եվ եթե Տեխասը արգելապատնեշներ է դնում, փշալարեր է տեղադրում անօրինական ներգաղթյալներին դուրս պահելու համար, ես ուզում եմ օգնել: Ես չեմ ուզում մաս կազմել դաշնային կառավարությանը, որը փորձում է քանդել այս պատնեշները և թույլ տալ ավելի շատ անօրինականների: Սա խելագարություն է»,- ասել է նա։ Ելույթը հեռարձակվել է ԴեՍանտիսի X (նախկին Twitter) էջում։

Նահանգապետը նշել է, որ պահակները կօգնեն Տեխասին պատնեշներ կանգնեցնել և փշալարեր տեղադրել այս ներխուժումը մեկընդմիշտ կասեցնելու համար:

Դեսանտիսից բացի,Ազգային գվարդիայի զինվորներին Տեխաս ուղարկելու պատրաստակամության մասին հայտարարել է նաև Օկլահոմայի նահանգապետ Քևին Սթիթը։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Իլոն Մասկը նույնպես հայտարարել են Տեխասին աջակցելու մասին։

Հունվարի 22-ին Fox News-ը հայտնել է, որ ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է հեռացնել 30 մղոն (մոտ 48 կմ) լարային ցանկապատը Տեխասում՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին: