Ստամբուլի արվարձաններից մեկում ոստիկանությունը սպանել է տղամարդուն, ով պատանդ էր վերցրել Procter & Gamble գործարանի յոթ աշխատակիցների։ Այս մասին NTV հեռուստաալիքին ասել է Թուրքիայի Քոջաելի նահանգի նահանգապետ Սեդար Յավուզը։ Բոլոր պատանդներն ազատ են արձակվել։
«Անհրաժեշտ բաներն արվել են։ Պատանդ վերցնողը վնասազերծվել է։ Նա ժամանակ չուներ որևէ բան անելու, ամեն ինչ ակնթարթորեն եղավ»,- ասել է Յավուզը։
Մարզպետն ասել է, որ տղամարդն ունեցել է ատրճանակ և պայթուցիկով գոտի։
Հիշեցնենք, որ զինված տղամարդը փետրվարի 1-ին կեսօրին պատանդներ էր վերցրել Թուրքիայի Քոջաելի նահանգում գտնվող ամերիկյան Procter and Gamble (P&G) ընկերության գործարանի գլխավոր շենքում։ Նախնական տվյալներով՝ նա իր գործողությունները բացատրել է որպես բողոք՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների դեմ։




























