Մեծ Բրիտանիան 2016 թվականից ի վեր առաջին անգամ սուզանավից միջուկային հրթիռ կփորձարկի` Ատլանտյան օվկիանոսում: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Նավագնացության ընկերություններին զգուշացվել է, որ փորձարկումները կիրականացվեն, երբ HMS Vanguard սուզանավը հասնի Ատլանտյան օվկիանոս։
Փորձարկումը, որը կօգտագործի կեղծ մարտագլխիկ, տեղի կունենա փետրվարի 4-ից շուտ՝ Ֆլորիդայի արևելյան ափից մոտավորապես 90 կմ հեռավորության վրա՝ 5900 կմ հեռահարությամբ:
Վերջին անգամ Մեծ Բրիտանիան միջուկային զենք է փորձարկել 2016 թվականին։



























