Ոչ պաշտոնական բանակցությունների ժամանակ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին ասել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում գործողությունը դադարեցնելու համար։ Հրեական պետությունը նաև պետք է քաղաքական պարտավորություն ստանձնի պաղեստինյան պետության վերջնական ստեղծման հարցում, սակայն թագավորությունը չի պահանջի, որ նա կոնկրետ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Այս դեպքում Սաուդյան Արաբիան պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ։ Էր Ռիադի դիրքորոշումը բացատրվում է մինչև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ժամկետի ավարտը Վաշինգտոնի հետ պաշտպանական համաձայնագիր կնքելու ցանկությամբ, նշում են գործակալության աղբյուրները։
Ինչպես բացատրում է Reuters-ը, նման համաձայնագիրը պոտենցիալ կփոխի Մերձավոր Արևելքի երկրների միջև հարաբերությունների կառուցվածքը՝ միավորելով երկու վաղեմի հակառակորդներին և կապելով Էր Ռիադը Վաշինգտոնի հետ։ Դա կամրապնդի նաև Իսրայելի անվտանգությունն Իրանի սպառնալիքի դեմ և «դիվանագիտական հաղթանակ» կլինի ամերիկացի առաջնորդի համար, ինչը բարենպաստ ֆոն կստեղծի նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։



























