ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «մենք պետք է մեր երկիրը դարձնենք ինքնաբավ, դրանումն է ինքնիշխանության հիմնական դրսևորումը»։
«Եթե մենք չենք ցանկանում թողնել թուլացած երկիր, որը ոչ ոքի պետք չէ, չենք ցանկանում մեր երեխաներին դատապարտել այն բանին, որ նրանք իրենց զգան երկրորդ դասի մարդիկ, իհարկե, մենք ոչ մի դեպքում չպետք է թողնենք մեր մարդկանց ո՛չ Ղրիմում, ո՛չ Նովոռոսիայում, ո՛չ էլ Դոնբասում։ Մենք պետք է մեր երկիրը ինքնաբավ դարձնենք, դրանում է ինքնիշխանության հիմնական դրսևորումը», ասել է Պուտինը, -փոխանցում է ՌԻԱ Նովոստին։





























