ԱՄՆ Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերն ասել է, որ Սենատը հաջորդ շաբաթ կքվեարկի ազգային անվտանգությանը վերաբերող լրացուցիչ օրինագիծը, որը ներառում է սահմանների և ներգաղթի սահմանափակումների վերաբերյալ երկկուսակցական համաձայնագիր: Այս մասին հայտնում է Politico-ն։
Համաձայնագրի տեքստը կհրապարակվի ուրբաթ կամ կիրակի օրը։ Շումերը նախատեսում է օրինագծի քվեարկություն նշանակել ոչ ուշ, քան հաջորդ չորեքշաբթի օրը, հաղորդում է BBC-ն։ Փաթեթը ներառում է օգնություն Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին, ինչպես նաև ֆինանսավորում սահմանների անվտանգության համար և լրացուցիչ գումար՝ օրինագծի նոր ներգաղթային քաղաքականության համար: Սահմանային հարցերի ու անօրինական ներգաղթի շուրջ հանրապետականների ու դեմոկրատների վեճերն արդեն ամիսներով հետաձգել են օրինագծի ընդունումը։





























