Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բացատրել է, թե ինչու երկար դիմադրությունից հետո վերջապես համաձայնվել է ԵՄ բյուջեից Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով օգնության նոր փաթեթ հատկացնելուն։
«Ես բախվել էի պատին», - ասել է Օրբանը ազգային ռադիոյի եթերում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Նրա խոսքով, եթե համաձայնություն ձեռք չբերվեր, և Բուդապեշտը շարունակեր օգտագործել իր վետոյի իրավունքը, ապա ԵՄ մնացած 26 անդամ երկրները կհամաձայնվեին գումարներ ուղարկել Ուկրաինա՝ օգտագործելով այդ նպատակով անգամ Հունգարիայի համար նախատեսված միջոցները։
Փետրվարի 1-ին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ հայտարարվեց, որ ԵՄ բոլոր առաջնորդները համաձայնել են Կիևին օգնության նոր փաթեթ հատկացնել։





























