Խիստ հազվագյուտ՝ 96 միլիոն տարվա վաղեմության, շնաձկան քարացուկն աճուրդի է հանվելու։
Այն ունի ընդամենը 81 սմ երկարություն՝ մոտավորապես նույնքան, որքան թենիսի ռակետը, և գրեթե ամբողջությամբ պահպանվել է:
Բրիտանացի մի կոլեկցիոներ այն վաճառում է Timeline Auctions-ում։ Ակնկալվում է, որ այն կվաճառվի մինչև 30,000 ֆունտ ստերլիգով, քանի որ բրածոների նկատմամբ հետաքրքրությունը սրընթաց աճում է:
Կավճի դարաշրջանի Paratriakis curtirostris-ը չափազանց հազվագյուտ նմուշ է և մանրամասնորեն ներկայացնում է նրա ողնաշարը, լողակները, պոչը, գլուխը և ատամները:
Այն հայտնաբերվել է մի քանի տարի առաջ Լիբանանում և պատկանում է մի ընկերության ղեկավարի, որը թույլ է տվել Մանչեսթերի համալսարանի փորձագետներին ուսումնասիրել այն։
Շնաձկան այս տեսակն անհետացել է, սակայն ազգակից է ժամանակակից ծովային Triakis ձկանը: Այն ապրել է Թեթիս օվկիանոսի ծանծաղ ջրերում, որը բաժանում էր Աֆրիկան, Եվրոպան, Հնդկա-Ավստրալիան և Ասիան:
Այն ունի արտասովոր քարացուկների վկայական, ինչն ապացուցում է դրա իսկությունը:
Քարացուկը երկու օր՝ փետրվարի 26-27-ը, կցուցադրվի Լոնդոնի տնօրենների ինստիտուտում:





























