Նամիբիայի նախագահ Հեյգ Գեյնգոբը մահացել է 82 տարեկան հասակում՝ մայրաքաղաքի հիվանդանոցում բուժվելիս, հայտնում է BBC-ն։

Երկրի փոխնախագահ Նանգոլո Մբումբան ասել է, որ Գեյնգոբը մահացել է կիրակի վաղ առավոտյան:

«Նրա կողքին էին նրա սիրելի կինը՝ Մադամ Մոնիկա Գինգոսը և նրա երեխաները», - ասվում է պարոն Մբումբայի հայտարարության մեջ:

82-ամյա նախագահի մոտ քաղցկեղ է ախտորոշվել և անցյալ ամիս նա հանրությանը հայտնել էր իր ախտորոշման մասին։

 Գեյնգոբը նախագահ է դարձել 2015 թվականին և պաշտոնավարել է իր երկրորդ և վերջին ժամկետը։

 Նամիբիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն նոյեմբերին։

Իշխող «Սվոպո» կուսակցությունը, որը իշխանության է եկել 1990 թվականի անկախությունից ի վեր,   նախագահի թեկնածու է ընտրել Նանդի-Նդայտվային, որը ներկայումս Նամիբիայի փոխվարչապետն է և հաղթանակի դեպքում կդառնա երկրի առաջին կին նախագահը։