ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անցենզուր արտահայտություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հասցեին, տեղեկացրել է Politico թերթը։

Պարբերականը նշել է, որ Բայդենը, «ինչպես եւ բոլորը վարչակազմում եւ ցանկացած դեմոկրատ, որը զարկերակ ունի», կասկածանքով է վերաբերվում Իսրայելի վարչապետին։

«Նա մասնավոր կարգով Իսրայելի վարչապետին անվանել է «գրողի տարած վատ տղա»,- նշվել է հրապարակման մեջ։

Սպիտակ տանն այս տեղեկության հետ չեն համաձայնել։

Սպիտակ տան ներկայացուցիչ Էնդրյու Բեյթսը Politico-ին հայտնել է, որ Միացյալ Նահանգների նախագահը նման բան չի ասել եւ չէր ասի։ Նա ընդգծել է, որ երկու պետությունների ղեկավարների միջեւ հարգալից հարաբերություններ են տիրում։