Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն ընդունել է հանրապետության կառավարության հրաժարականը։ Այս մասին տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համապատասխան՝ կարգադրում եմ. ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը, Ղազախստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դնել Սկլյար Ռոմանի վրա»,- նշվել է հաղորդագրությունում։

Կառավարության անդամներին հանձնարարվել է շարունակել պարտականությունների կատարումը մինչեւ կառավարության նոր կազմի հաստատումը։