Կիրակի Կալիֆոռնիայում սկսվել են հորդառատ անձրեւներ, որոնք կարող են հանգեցնել հեղեղումների, սողանքների եւ էլեկտրաէներգիայի խափանումների։ Խոսքը վերջին շաբաթվա ընթացքում երկրորդ փոթորկի մասին է, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Ազգային օդերեւութաբանական ծառայությունը (NWS) նախազգուշացրել է Բիգ Սուրում եւ մերձակա շրջաններում փոթորկոտ քամու մասին։
NWS ծառայությունը գրանցել է 70 մղոն/ժամ (112,6 կմ/ժ) արագությամբ քամիներ նահանգի տարբեր վայրերում։ Կա նաեւ չափից ավելի շատ տեղումների վտանգ, որոնք կարող են հանգեցնել սողանքների։
Լոնգ Բիչ քաղաքում (Լոս Անջելեսից ոչ հեռու) այս շաբաթ կարող է այնքան շատ տեղում լինել, որը կգերազանցի տարեկան նորմը, ասել է քաղաքապետ Ռեքս Ռիչարդսոնը։
Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասի խոսքով՝ քաղաքը կարող է ենթարկվել ուժեղ փոթորկի ազդեցությանը, ինչպես եղավ օգոստոսին «Հիլարի» մերձարեւադարձային փոթորկի ժամանակ։
Կիրակի եւ երկուշաբթի NWS-ը մեծ վտանգի գոտի է մտցրել նաեւ Սանտա Բարբարան եւ Լոս Անջելեսը։
Տարհանման մասին կարգադրություններ են արվել փոթորկի առաջացրած հեղեղումների պատճառով։ Պարտադիր տարհանումը գործում է Սան Խոսեի եւ Վենտուրա օկրուգի որոշ շրջաններում։
Հյուսիսային Կալիֆոռնիայի եւ Սիերա Նեւադայի լեռներում անձրեւը կվերածվի ուժեղ ձյան։





























