Թուրքիան համաձայնել է Եգիպտոսին տրամադրել իր անօդաչուներն այն բանից հետո, երբ երկրները կարգավորել են հարաբերությունները տասնամյա խզումից հետո։ Այս մասին հայտնել է արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, տեղեկացրել է Yenisafak-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 14-ին կմեկնի Եգիպտոս, որպեսզի հանդիպի պաշտոնակցի՝ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ։ Դա Էրդողանի առաջին այցը կլինի այն բանից հետո, երբ Անկարան եւ Կահիրեն անցած տարի դեսպաններ նշանակեցին, ինչը վկայում է պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բարելավման մասին։
Ֆիդանը A Haber մասնավոր հեռուստաընկերությանն ասել է, որ Թուրքիայի նախագահը աս-Սիսիի հետ կքննակի երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր, ներառյալ առեւտուրը, էներգետիկան եւ անվտանգությունը։
«Մեր հարաբերությունների կարգավորումը կարեւոր է այն բանի համար, որպեսզի Եգիպտոսը որոշակի տեխնոլոգիաներ ունենա։ Մենք համաձայնություն ունենք Եգիպտոսին անօդաչու թռչող սարքեր եւ այլ տեխնոլոգիաներ տրամադրելու մասին»,- ասել է Ֆիդանը՝ չնշելով գործարքի մանրամասները։





























