Շաբաթ օրը՝ փետրվարի 3-ին, Լիսիչանսկի սրճարանին հասցված հարվածի հետեւանքով զոհվել է «ԼԺՀ արտակարգ իրավիճակների նախարար» Ալեքսեյ Պոտելեշչենկոն։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է «ԼԺՀ» ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
Ինչպես նշել է ռուսական Mash Թելեգրամ-ալիքը Դոնբասում՝ հղում կատարելով զոհվածի որդուն, գնդակոծության օրը Պոտելեշչենկոն պատգամավոր Իվան Ժուշմի ծննդյան արարողությանն էր մասնակցում «Ադրիատիկա» սրճարանում։ Գնդակոծության պահին «ԼԺՀ ԱԻՆ ղեկավարը» սրճարանում էր այլ հյուրերի հետ միասին։
Ավելի վաղ ռուսական պարբերականը հայտնել էր, որ գնդակոծվել էր փուռը, որտեղ քաղաքացիական անձինք էին գտնվում։ Միեւնույն ժամանակ, ռուսական Astra Թելեգրամ-ալիքը, հղում կատարելով տեղի բնակիչներին, նշել է, որ հարվածի տակ է ընկել ռեստորանի շենքը, որտեղ ճաշում էին ռուս զինվորականները։
Լրագրող Դենիս Կազանսկին եւս տեղեկացրել է, որ Լիսիչանսկում հարվածը հասցվել է այն սրճարանին, որտեղ հավաքվել էին վարչության ղեկավարները՝ «ԱԻՆ» ղեկավարները, «դատախազները» եւ «պատգամավորները»։
Ռուսական կողմի տեղեկացմամբ՝ գրոհի հետեւանքով զոհվել է 28 մարդ։





























