Եվրամիությունը պետք է դադարեցնի զենքի մատակարարումը երրորդ երկրներին Ուկրաինայի պատճառով: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, փոխանցում է РИА Новости-ն։

«Մեր արտադրանքի զգալի մասն արտահանվում է երրորդ երկրներ։ Ինչպես ես վերջին օրերին արդեն բացատրել եմ իմ գործընկեր նախարարներին, Ուկրաինա զինամթերքի մատակարարումը մեծացնելու ամենաարագ, ամենաէժան և արդյունավետ միջոցը երրորդ երկրներ մատակարարումը դադարեցնելն է»,- նշել է դիվանագետը՝ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ հանդիպման ժամանակ։

Սիկորսկու կարծիքով՝ երրորդ երկրները պետք է «սպասեն» զենքի ներկրման հարցում, քանի որ այնտեղ մատակարարումներն Ուկրաինայի համեմատ ավելի քիչ են հրատապ։