2024 թվականը առանձնահատուկ տարի կլինի գերմանա-ֆրանսիական հարաբերությունների համար: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսին կարճատև պետական այցով կմեկնի Գերմանիա։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Նա նշել է, որ հունիսին Գերմանիայում կմեկնարկի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, իսկ ավելի ուշ՝ Փարիզում կմեկնարկեն Օլիմպիական խաղերը։
«Մենք իսկապես անհամբեր սպասում ենք այս ամենին», - ասել է Շոլցը՝ Բեռլինում Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Մակրոնի պետական այցն ի սկզբանե նախատեսված էր 2023 թվականի հուլիսի սկզբին, սակայն հետաձգվել էր 2023 թվականի հունիսին Ֆրանսիայում բռնկված անկարգությունների պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը։




























