Սերբիան պաշտոնապես դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Կոսովոյում և Մետոխիայում ստեղծված իրավիճակի պատճառով հրատապ նիստ անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը։
«Հարցը ներկայացվել է Կոսովոյում և Մետոխիայում տիրող ընդհանուր իրավիճակի, սերբերի դեմ իրականացված ահաբեկչության, դինարը վերացնելու փորձերի և այն ամենի պատճառով, ինչը խախտում է ՄԱԿ ԱԽ 1244 բանաձևը և Սերբիայի հարավային նահանգին վերաբերող բոլոր միջազգային փաստաթղթերը», - ասել է Դաչիչը։
Սերբիայի ԱԳ նախարարը պարզաբանել է, որ արտակարգ նիստի մասին խնդրանքի հիմնավորման մեջ ներառված է Կոսովոյում և Մետոհիայում առկա իրավիճակի ամբողջական ժամանակագրությունը և նկարագրությունը։
Ավելի վաղ ուրբաթ օրը չճանաչված Կոսովոյի անվտանգության ուժերը օկուպացրել էին տարածաշրջանում սերբական մի քանի ինքնակառավարման մարմիններ և հաստատություններ։ Զինված անձինք իրենց գործողությունների շրջանակում խուզարկել են որոշ օբյեկտներ և դադարեցրել նրանց աշխատանքը։





























