Միացյալ Նահանգները մերժելու է մուտքի արտոնագրեր տրամադրել օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր օգտվում են լրտեսող ծրագրերից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը։

ԱՄՆ կառավարությունը նոր քաղաքականություն է ներկայացնում, որը թույլ կտա վիզային սահմանափակումներ կիրառել առևտրային լրտեսող ծրագրերի չարաշահման մեջ ներգրավված անձանց համար, ասվում է գրավոր հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2023 թվականի մարտին ստորագրել է գործադիր հրաման, որն արգելում է կառավարությանը օգտագործել մասնագիտացված առևտրային լրտեսող ծրագրեր, որոնք կարող են սպառնալ ԱՄՆ անվտանգությանը։

Ըստ Սպիտակ տան՝ ավտորիտար ռեժիմներն օգտագործում են էլեկտրոնային հսկողության ծրագրեր՝ քաղաքական հակառակորդներին վախեցնելու համար: