ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է զանգահարել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին, ում մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։ Այս մասին ամերիկացի առաջնորդը ասել է Լաս Վեգասում լրագրողների հետ զրույցում։

Պետության ղեկավարն ընդգծել է, որ ծրագրում է հեռախոսով խոսել միապետի հետ։

«Ես անհանգստանում եմ նրա համար: Ես հենց նոր իմացա նրա ախտորոշման մասին»,- ասել է նա, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Բուքինգհեմյան պալատը չի հստակեցրել, թե ինչ տեսակի քաղցկեղ են հայտնաբերել Չարլզ III-ի մոտ։