Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել են ճգնաժամերը Գազայում եւ Կարմիր ծովում։ Այս մասին Էր Ռիադում նրանց հանդիպումից հետո տեղեկացրել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Նրա խոսքով՝ կողմերը դիտարկել են նաեւ Իսրայելի եւ արաբական աշխարհի միջեւ կապերի հետագա կարգավորման հեռանկարները եւ հաստատել «ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի ռազմավարական գործընկերությունը»։

 Նրանք հայտնել են, որ անհրաժեշտ է կրճատել տարածաշրջանային լարվածությունը, դադարեցնել հութիների հարձակումները Կարմիր ծովում, ավելացրել է Միլլերը։

Բլինքենը մերձավորարեւելյան շրջագայություն է կատարում, որի շրջանակում այցելում է Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Կատար, Իսրայել եւ Պաղեստինի տարածք։