Հնդկաստանում սկսել են ստեղծել երկրում առաջին ականները, տեղեկացրել է Times of India-ն։
Ինչպես գրել են լրագրողները, ականների ստեղծման համաձայնագիրը կնքվել է Մադրասի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Munitions India Limited պաշտպանական ձեռնարկության միջեւ։ Զինամթերքները կունենան նավիգացիայի եւ կառավարման համակարգեր եւ կմիացվեն հնդկական արբանյակային համակարգին։
Ականները կօգտագործվեն 39 եւ 45 տրամաչափի հրետանային սարքերի համար, դրանց հեռավորությունը կկազմի 8-38 կիլոմետր։
Մինչ այդ տեղեկացվել էր, որ Ռուսաստանը եւ Հնդկաստանը 2023թ. զգալիորեն ընդլայնել են գործընկերությունը ռազմական, անվտանգային, գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում։ Նշվել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 50 մլրդ դոլար։





























