Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է անցյալ շաբաթ համաձայնեցված 50 միլիարդ եվրոյի Ukraine Facility ծրագրի շրջանակներում վճարումները սկսել մարտին, նա այս մասին գրել է Twitter-ում (X):
Եվրահանձնաժողովի նախագահը ողջունել է ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի միջև Ուկրաինային 50 միլիարդ եվրո հատկացնելու քաղաքական համաձայնագիրը՝ այն համարելով կարևոր առաջընթաց։
«Եվրոպան հավատարիմ է իր խոսքին։ Մենք շարունակելու ենք տրամադրել խիստ անհրաժեշտ ֆինանսավորումը և ապահովել կանխատեսելիություն մեր խիզախ գործընկերոջ համար, որը ձգտում է անդամակցության: Մենք նպատակ ունենք վճարումները սկսել մարտին»,- գրել է ֆոն դեր Լեյենը։





























