Լիտվայի իշխանությունները մտադիր են նախկինում փակված երկու անցակետերից բացի դադարեցնել երթևեկությունը նաև Բելառուսի հետ սահմանին գտնվող ևս երկու անցակետում։ Այս առաջարկը հավանության է արժանացել անվտանգության հարցերով միջկառավարական հանձնաժողովի կողմից։

«Քննարկելով Լիտվայով Բելառուս տարանցման ավելացման հետ կապված ռիսկերը, ինչպես նաև հաշվի առնելով պատժամիջոցների տակ գտնվող մաքսանենգ ապրանքների տեղաշարժի ավելի արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար պատասխանատու մարմինների առաջարկները՝ հանձնաժողովը հավանություն է տվել Լավորիշկեսի և Ռայգարդասի սահմանային անցակետերը փակելու առաջարկությանը»,- հայտնում է Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

Առաջին անցակետը տանում է Պոլոցկի, երկրորդով՝ Գրոդնոյի ուղղությամբ: Անցակետերը փակվելու են ոչ միայն ավտոմեքենաների, այլ նաև հեծանվորդների և հետիոտների համար։

Ի հավելումն սրա՝ առաջարկվում է քննարկել նաև Կենայի երկաթուղային անցակետով անցնող գնացքների ուղևորների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու, ինչպես նաև սահմանով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսների թիվը կրճատելու առաջարկները։