Մենք ողջունում և աջակցում ենք Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների եւ փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա գոհունակությամբ նշեց, որ այս նախագիծը հիմնված է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի սկզբունքի վրա։

Նրա խոսքով՝ Իրանը Հայաստանի դիրքորոշումը համարում է տրամաբանական և միջազգային չափանիշներին համապատասխան։

«Մենք ողջունում ենք ճանապարհների ապաշրջափակումը, եթե դա տեղի ունենա տարածաշրջանի երկրների շահերից ելնելով և նրանց ինքնիշխանության շրջանակներում»,- կրկնեց դեսպանը։

Նա նաև հայտարարեց, որ Իրանը կաջակցի Հայաստանին միջազգային հարթակներում՝ իրենց միանալու հարցում։

«Հայաստանը նպաստեց ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությանը։ Դա թույլ տվեց մի քանի անգամ ավելացնել ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև»,- հայտարարել է Մեհդի Սոբհանին։