Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը Բեն Գուրիոն օդանավակայանում դիմավորել է Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլիին, հայտնում է Times of Israel-ը։
Մայլին, որը պաշտոնը ստանձնել է դեկտեմբերին, կրկնել է Արգենտինայի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու իր խոստումը։
Կացը շնորհակալություն է հայտնել Մայլիին՝ որպես նախագահ Իսրայել կատարած իր առաջին արտասահմանյան այցի, ինչպես նաև Իսրայելին աջակցելու և Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու համար։
Այսօր Մայլին կայցելի Երուսաղեմի Լացի պատ և կհանդիպի Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ, իսկ վաղը նախատեսված է նրա հանդիպումը վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
Եռօրյա այցի ընթացքում նախագահին ուղեկցում են Արգենտինայի արտաքին գործերի նախարար Դիանա Մոնդինոն և իր անձնական րաբբի Շիմոն Ակսել Վահնիշին։ Սպասվում է, որ Վահնիշը կդառնա Իսրայելում Արգենտինայի դեսպանը։ Չնայած Արգենտինայի նախագահը հրեա չէ, սակայն նա հետաքրքրություն է ցուցաբերել հուդայականության նկատմամբ և խոսել այդ կրոնը դավանելու հավանականության մասին, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Հինգշաբթի օրը Մայլին կմեկնի Իտալիա և Վատիկան, որտեղ կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։





























