Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1000 երեխա հնարավորություն կունենա ամառային հանգիստը անցկացնել Հունգարիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունգարիայի նախագահ Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ ասուլիսի ժամանակ:

«Սա ոչ միայն հումանիստական  քայլ է, այլ նաև, իսկապես, բարեկամական քայլ է մեր կողմից գնահատվում: Վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր հնարավորություն կունենան Հունգարիայում հանգստանալու, իրենք շատ անգամ ցանկություն կունենան գալ և տեսնել Հունգարիան»,- ասել է Խաչատուրյանը:

Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը իր հերթին նշել է, որ 40 միլիոն հունգարական ֆորինտ են տրամադրել հայ ընտանիքներին, ովքեր ստիպված են եղել տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից:

«Մենք նաև ամեն բան անում ենք, որպեսզի 1000 երեխա, ովքեր ստիպված են եղել իրենց տները լքել, կարողանան գալ Հունգարիա ճամբարում հանգստանալու, որպեսզի նրանք կարողանան էմոցիոնալ վերականգնվել»,- եզրափակել է Նովակը: