Երեք մարդ մահացել է սողանքի պատճառով Արեւմտյան Վրաստանի Իմերեթի երկրամասում։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Առատ տեղումների պատճառով տեղի ունեցած սողանքի տակ է մնացել չորս բնակելի տուն։ Բագդաթի շրջանի Ներգեթի գյուղում փրկարարները փրկել եւ անվտանգ տեղ են հասցրել մի մարդու, գտնվել են երեք մարդկանց մարմինները։

Փրկարարները շարունակում են եւս վեց մարդու որոնումները։ Աղետի գոտում է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Թեյմուրազ Մգեբրիշվիլին։ Տեղում աշխատում են ավելի քան 200 հրշեջներ, հատուկ տեխնիկա, կինոլոգների խումբը, ավելացրել են գերատեսչությունում։

Եղանակը Վրաստանում կտրուկ վատացել է երեքշաբթի օրը։ Երկրի արեւմուտքում, ինչպես նաեւ բարձրլեռնային շրջաններում մեծ քանակությամբ ձյուն է տեղացել, ինչը խնդիրներ է ատաջացրել ճանապարհներին։ Վատ եղանակը, ըստ հանրային անվտանգության վարչության կենտրոնի տվյալների, կշարունակվի մի քանի օր։