Սաուդյան Արաբիան կկարգավորի դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ միայն այն պայմանով, որ ճանաչվի Պաղեստինի պետությունը եւ իսրայելական զորքերը դուրս բերվեն Գազայի հատվածից։ Այս մասին նշվել է թագավորության ԱԳՆ-ի X-ում հրապարակված հայտարարությունում։

«Թագավորությունը ԱՄՆ վարչակազմի հետ քննարկել է իր դիրքորոշումը, որ դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ չեն լինի, եթե չճանաչվի Պաղեստինի անկախ պետությունը 1967թ. սահմաններում՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, ինչպես նաեւ չավարտվի Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում ու դուրս չբերվեն Իսրայելի բոլոր օկուպացիոն ուժերը Գազայի հատվածից»,- ասված է փաստաթղթում։

Իսրայելական կողմը ԱՄՆ միջնորդությամբ 2020թ. սեպտեմբերին Վաշինգտոնում ստորագրել է ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ հարաբերությունների կարգավորման փաստաթղթեր։ Եռակողմ գործարքը ստացել է «Աբրահամի համաձայնագրեր» անվանումը։ Հետագայում հրեական պետության հետ հարաբերությունների կարգավորման մասին հայտարարել են Սուդանը եւ Մարոկկոն։ Մինչ այդ Իսրայելն արբական երկրներից դիվանագիտական հարաբերություններ ուներ միայն Եգիպտոսի ե Հորդանանի հետ։