Մոսկվան եւ Մինսկը աշխատում են «ծայրահեղականների» եւ «ծայրահեղական ռեսուրսների» միասնական ցուցակի ստեղծման ուղղությամբ, տեղեկացրել է «Բելտա»-ն՝ հղում կատարելով Ռուսաստանում Բելառուսի դեսպան Դմիտրի Կրուտոյին։
Դիվանագետի հավաստմամբ՝ ցուցակների միավորման գաղափարն արդեն բազմիցս քննարկվել է ներքին գործերի նախարարների մակարդակով։ Կրուտոյն ակնկալում է, որ հարցի վերաբերյալ որոշումը կընդունվի «առաջիկայում»։
«Քաղաքացիները տարակուսում են, երբ ծայրահեղական ճանաչված ռեսուրսների մի մասը, ասենք, Ռուսաստանում, ինչ-որ հաղորդումներ հրապարակում է մեզ մոտ, կամ հակառակը՝ մեզ մոտ ծայրահեղական ճանաչվածները հրապարակում են հաղորդումներ Ռուսաստանում։ Եվ այդ կառույցների կամ մարդկանց հանդեպ, որոնք, ասենք, փախել են Ռուսաստան, քրեական գործեր չեն հարուցվում Ռուսաստանի Դաշնությունում, կամ հակառակը»,- ասել է դեսպանը։
Ինչպես նշել է «Медиазона. Беларусь»-ը, այժմ «ծայրահեղականների» ցուցակում, որը վարում է Բելառուսի ՆԳՆ-ն, մտցվել է 3 700 մարդ։ «Ծայրահեղականների եւ ահաբեկիչների ռուսական ցուցակում ներառված է ավելի քան 13 հազար մարդ։





























