Ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնի տեսաուղերձը Մոսկվայից Х սոցցանցում, որտեղ նա տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցի թողարկման մասին, հավաքել է ավելի քան 60 մլն դիտում 13 ժամում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կառլսոնը նախօրեին տեսահոլովակ է տեղադրել, որը նկարահանվել է Կրեմլի աշտարակի եւ Հիսուս Փրկչի տաճարի ֆոնին, որում հայտնել է, որ շուտով հարցազրույց է վերցնելու Ռուսաստանի նախագահից։ Լրագրողն ընդգծել է, որ այդ զրույցը շատ կարեւոր է, քանի որ ամերիկացիները բնավ տեղյակ չեն, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանում եւ Ուկրաինայում։
Հրապարակումից մեկ ժամ հետո դիտումների թիվը հասել է 5,2 մլն-ի։ Արդեն երկու ժամ հետո ցուցանիշն ավելացել է չորս անգամ՝ 20 մլն դիտում։ Իսկ 9 ժամվա ընթացքում տեսանյութը դիտել են ավելի քան 50 մլն անգամ։





























