Պայթյուն է տեղի ունեցել Պակիստանի հարավարեւմտյան Բելուջիստան նահանգի Փիշին օկրուգի թեկնածուի քաղաքական կուսակցության կենտրոնակայանի մոտ, ութ մարդ զոհվել է, մի քանիսը տուժել են, տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով իշխանություններին։
«Պայթյունը տեղի է ունեցել Փիշին օկրուգի Նոկանդի շրջանի թեկնածուի գրասենյակում, զոհվել է ութ մարդ»,- գործակալությանը տեղեկացրել է օկրուգի կոմիսարի տեղակալ Ջումա Դադ Խանը։
Համընդհանուր ընտրությունները Պակիստանում, որոնց արդյունքներով կձեւավորվի կառավարությունն՝ առանց «ժամանակավոր պաշտոնակատար» բառակապակցության, տեղի կունենան փետրվարի 8-ին։





























