ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը առավոտը Կիեւում դիմավորել է ռմբապաստարանում։ Այս մասին նա գրել է X սոցցանցում։
«Առավոտն սկսում եմ ապաստարանում, երբ ամբողջ Կիեւում հնչում են օդային տագնապի ազդանշանները։ Սա խիզախ ուկրաինացի ժողովրդի ամենօրյա իրականությունն է այն ժամանակվանից, երբ Ռուսաստանն սկսել է իր անօրինական ագրեսիան»,- մեկնաբանել է նա ապաստարանում իր գտնվելու լուսանկարը։





























