Եվրամիությունը Ուկրաինային տրամադրել է DOK-ING MV-10 ականազերծման համակարգեր։ Այս մասին հայտնում է ԵՄ ԱԳՆ պաշտոնական կայքը։

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը Կիև կատարած վերջին այցի ժամանակ նոր տեխնիկա է փոխանցել Ուկրաինա։ Բացի այդ, նշվում է, որ MV-10-ի մատակարարումները տեղի են ունենում ԵՄ աջակցության 25 միլիոն եվրոյի փաթեթի շրջանակներում։

Ուկրաինայի օպերատորներին կցուցադրվի նաև, թե ինչպես օգտագործել այդ համակարգերը։