Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կիևում է Եվրամիության արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Բորելը, և ուկրաինական իշխանությունների հետ քննարկում է Ուկրաինայի զինված ուժերի համար զինամթերքի մատակարարումը։
Անցյալ տարի ԵՄ-ն խոստացել էր Ուկրաինային մեկ միլիոն արկ մատակարարել մինչև 2024 թվականի մարտը, սակայն իրականում այդ խոստումը կկարողանա կատարել առավելագույնը կեսով։
Այժմ Բորելն ասել է, որ մինչև 2024 թվականի վերջ Ուկրաինան ԵՄ-ից պետք է ստանա 1,155 միլիոն զինամթերք, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Եվրամիության պաշտպանական-արդյունաբերական համալիրը շարունակում է աճել և զարգանալ։ Կարելի է փաստել, որ նրա կարողությունն աճել է 40%-ով»,- Բորելի խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։
Կիև իր այցից առաջ Բորելը ասել էր, որ ԵՄ-ն չի կատարում Ուկրաինային հրետանային արկեր մատակարարելու սեփական պլանները, ոչ թե այն պատճառով, որ ԵՄ երկրները բավարար արտադրական հզորություններ չունեն, այլ այն պատճառով, որ նրանք արկեր են արտահանում այլ երկրներ։





























