Եվրամիությունը դատական գործընթաց է սկսել Հունգարիայի դեմ, այսպես կոչված, «ինքնիշխանության պաշտպանության» օրենքի պատճառով, որն անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարծիքով նպատակ ունի վախեցնել նրանց: Այս մասին Եվրահանձնաժողովը հայտնել է իր կայքում:

Չորեքշաբթի օրը Եվրահանձնաժողովը պաշտոնական հաղորդագրությունով նամակ է ուղարկել Բուդապեշտ։ Սա առաջին քայլն է, որը կարող է հանգեցնել պոտենցիալ դատական գործընթացի: Նամակում ասվում է, որ օրենքը խախտում է ԵՄ մի շարք հիմնարար արժեքներ, ներառյալ՝ ժողովրդավարությունը, արդար դատաքննության իրավունքը, տվյալների պաշտպանության և ներքին շուկայի կանոնները:

Անցյալ շաբաթ Հունգարիայում սկսեց է աշխատել Ինքնիշխանության պաշտպանության նոր գործակալությունը, որը ղեկավարում է կառավարամետ լրատվամիջոցների նախկին ղեկավարը:

Չորեքշաբթի օրը հունգարական ֆորինտը եվրոյի նկատմամբ իջել է 0,6 տոկոսով, որըվերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցված ամենաթույլ մակարդակն է:

Հունգարական հասարակական կազմակերպությունները նախկինում դեմ էին արտահայտվել օրենքին՝ անվանելով այն այնպիսին, որը թույլ է տալիս հունգարական իշխանություններին այլախոհության համար արդյունավետորեն հետապնդել որևէ մեկին: Եվրախորհուրդն ասել է, որ «ինքնիշխանության պաշտպանության գրասենյակ» ստեղծելու Հունգարիայի գաղափարը վտանգ է ներկայացնում ժողովրդավարական ազատությունների և մարդու իրավունքների համար:

Միացյալ Նահանգները մտահոգություն էր հայտնել Բուդապեշտի՝ նոր օրենք ընդունելու որոշման կապակցությամբ, որը նախատեսում է այսպես կոչված «ինքնիշխանության պաշտպանության գրասենյակ» ստեղծել։