ԵՄ որոշ երկրներ երրորդ երկրների հետ քննարկում են Ուկրաինայի համար զինամթերք գնելու հարցը։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։
Նա նշել է, թե խոսքը տարբեր երկրների մասին է։ «Եվրոպայում քննարկումը վերաբերում է եվրոպական արտադրությանը, բայց մենք կարող ենք դիտարկել ամբողջ աշխարհից այն գնելու տարբերակը»,-ասել է նա՝ նշելով, որ տարբեր երկրներ արդեն քննարկում են այս հարցը, սակայն համաեվրոպական մոտեցում չկա։ «Գաղափարը համաեվրոպական ուղի ունենալն է»,- հավելել է նախարարը։
Լիպավսկին հաստատել է, որ չեխական պաշտպանական ընկերությունները Կիևի համար մեծացնում են զինամթերքի արտադրությունը, սակայն հրաժարվել է կոնկրետ թիվ ասել:





























