ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է Ուկրաինային աջակցելու համար հասնել Կոնգրեսից նոր հատկացումների ստացման:

Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։

Սալիվանը նշել է, որ ՆԱՏՕ-ի շատ դաշնակիցներից լսել է Կիևին շոշափելի աջակցություն ցուցաբերելու նոր խոստումների մասին։ «Ինչպես նախագահ Բայդենը երեկ ասել է, նա քրտնաջան աշխատելու է այնքան ժամանակ, քանի դեռ չենք ունեցել Ուկրաինային աջակցելու համար  երկկողմանի միջոցառումների փաթեթ»,- ընդգծել է նա։

Սալիվանը նաև նշել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայի համար աջակցության փաթեթի ընդունման վրա, որը Կիևին կտրամադրի բոլոր անհրաժեշտ գործիքներն ու հնարավորությունները՝  արդյունավետ պաշտպանվելու և Ռուսաստանի կողմից ներկայումս օկուպացված տարածքները հետ  գրավելու համար:

Սթոլթենբերգն իր հերթին նշել է, որ կենսական նշանակություն ունի, որ ԱՄՆ Կոնգրեսը հաստատի Ուկրաինայի երկարաժամկետ ֆինանսավորումը։

«Վաշինգտոնում շարունակվում են բանավեճերը ֆինանսավորման շուրջ: Կենսական է, որ ԱՄՆ Կոնգրեսը մոտ ապագայում որոշում կայացնի Ուկրաինային երկարաժամկետ աջակցության մասին»,- ասել է նա։